Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ. Սողոմոն Թեհլերյան
1921թ․-ի այս օրը Սողոմոն Թեհլերյանը սատկացրեց Թալեաթ փաշային։ Այո՛, այս քայլով հնարավոր չէր վերադարձնել 1․5 մլն․ հայերին և կորսված հայրենիքը, բայց, դատաստան տեսնելով Թալեաթի հետ, Սողոմոնը առաջին քայլը արեց Հայոց արժանապատվության վերականգնման ճանապարհին։ Եվ մեր սերունդը չպետք է մոռանա, որ դեռ չի լուծվել Հայոց վրեժը և չի հաստատվել անողոք արդարությունը:
Միաժամանակ, անկեղծ հարգանքներս գերմանական դատարանին։ Անպարտ ճանաչելով Սողոմոն Թեհլերյանին՝ իրենք ցույց տվեցին, թե ինչ է նշանակում իրական արդարադատություն:
Լևոն Ստեփանյան. Ֆեյսբուք