Հայոց բանակում ծառայում են կանայք, ովքեր մի քանի տղամարդու գործ են անում, բայց շատ զուսպ են
Արցախյան գոյամարտի ժամանակ տղամարդկանց կողքին, ուս ուսի տված կռվում էին նաև կանայք: Նրանք տղամարդկանց նման հրճվում էին, երբ կրակը դիպուկ էր լինում ու թիրախին էր հասնում, ընկճվում էին, երբ լսում էին հերթական զոհի ու հողային կորուստի մասին:
Այդ կանայք երբեք չէին հայհոյում բոլորի ներկայությամբ, չնայած տղամարդու գործ էին անում այդ պահին, առավել ևս երբեք լրբացած ու հիստերիկ վիճակում չէին լինում:
Այսօր նույնպես Հայոց բանակում ծառայում են կանայք, ովքեր իրենց գործը պատվով են անում: Այդ կանայք այնքան կանացի են, բայց մի քանի հաղթանդամ տղամարդու գործ են անում, այդ կանայք այնքան կյանքի փորձ ունեն, բայց շատ զուսպ են: Այն աղջկան ասեք, որ սիրուն չէր արածը: Էսքան բան:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք