«PKK»-ն Հարավային Քուրդիստանի ստեղծման համար առաջինը լրատվական կենտրոն է ստեղծել
«PKK»-ն հայտարարել է Հարավային Քուրդիստանի ստեղծման մասին: Ամենազարմանալին այն է, որ «PKK»-ն Հարավային Քուրդիստանի ստեղծման համար առաջինը ստեղծել է ոչ թե պաշտոնական ռազմական մարմին, այլ լրատվական կենտրոն:
Հարավային Քուրդիստանի մամուլի և կապի կենտրոնի ղեկավար է նշանակվել Բախտիար Դողանը, ով նախկինում աշխատել է Թուրքիայի ռազմական հետխուզական գործակալությունում:
«PKK»-ն նպատակ ունի մեդիակենտրոնը դարձնել այն ինֆորմացիոն բուրգը, որի տված ինֆորմացիայի վրա էլ կիրականացվի հետագա ռազմական գործողություններն ու պաշտպանությունը Հարավային Քուրդիստանում կամ Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք