Մեր երկրում անցումը դեպի խորհրդարանական կառավարում ընդդիմության կողմից ընկալվեց որպես վերադարձ դեպի միակուսակցական կառավարում
Թուրքիայի նախագահին ու նախարարներին եվրոպական քաղաքներում (բացառությամբ Հունաստանի) քարոզարշավն արգելելու երևույթը Էրդողանի կողմից մեկնաբանվում է որպես նահանջ ժողովրդավարությունից, ինչին չհամաձայնվել չի կարելի:
Միաժամանակ, կիսաեվրոպական և կիսաասիական, մահմեդական բնակչությամբ պետությունը, որը նահանջել է աշխարհիկ կառավարման մի շարք սկզբունքներից և ձեռք է բերել ավտորիտար կառավարման հատկանիշներ, մեկ անձի միանձնյա ղեկավարությամբ շատ ավելի մեծ «շանսեր» ունի գլորվելու դեպի ավելի խիստ ավտորիտարիզմ, և դա էլ հիմք է հանդիսանում, որպեսզի եվրոպացիները արգելեն եվրոպական երկրների թուրքական համայնքներում քարոզարշավի անցկացումը:
Իսկ մեր երկրում անցումը դեպի խորհրդարանական կառավարում ընդդիմության կողմից ընկալվեց որպես վերադարձ դեպի միակուսակցական կառավարում, ենթադրաբար դրա տակ հասկանալով ավտորիտարիզմի ուժեղացում՝ հիշողության մեջ ունենալով խորհրդային կառավարումը:
Վախթանգ Սիրադեղյան. Ֆեյսբուք