Սահուն արտահանման նախադրյալները
Ցանկացած տնտեսության համար առաջնային գործընթացներից մեկը տեղական արտադրանքի զարգացման խթանումն ու արտահանման ծավալների ավելացումն է:
Հայաստանը շարունակում է բարելավել իր տնտեսական հարաբերությունները Իրանի հետ: Արտահանման ծավալները ավելացնելու նպատակով ստեղծվել է բանակցային խումբ, որը պետք է կարգավորի առկա խնդիրները:
Գործնական քայլերից կարելի է առանձնացնել «Հալալ» ընկերության գրասենյակի բացումը, որտեղ Հայաստանում գործող տնտեսավարողները կարող են անցնել սերտիֆիկացում և իրենց ապրանքները արտահանել իրանական շուկա: Դրանից զատ աշխատանքներ են տարվում Իրանի հետ սահմանագծին ազատ տնտեսական գոտու ձևավորման ուղղությամբ, որը հնարավորություն կտա ներգրավել զգալի ներդրումներ և ստեղծել շուրջ 2,5 հազար աշխատատեղ։
Կարինե Առաքելյան.ֆեյսբուք: