Արցախի խնդրի հարցում ՀԱԿ-ի դիրքորոշումը մի այլ կարգի մերժելի է
Մի հատ էլ շատ կարևոր արձանագրում անենք․ Արցախի խնդրի հարցում ՀԱԿ-ի դիրքորոշումը հանդուրժելու ոչ մի հնարավորություն չի թողնում, մի այլ կարգի մերժելի է։
Ինչպես միշտ, ՀԱԿ-ի քարոզիչները վերցնում են մի ճիշտ թեզ, օրինակ՝ արագ զարգանալու համար խաղաղություն է պետք, ու տակը խցկում էն, ինչ իրենց ձեռ է տալիս՝ հիմնականում ապուշություն, որը թեկուզ ամենամակերեսային քննադատության չի դիմանա։
Բայց քաղաքական դաշտում նրանց օպոնենտները ոչ մի ռացիոնալ հակափաստարկ չեն կարողանում բերել նրանց բերած փաստարկներին։ Սաղ ինչ-որ ռազմահայրենասիրական կենացներ են կամ պսևդո-քաղաքագետների պսևդո-վերլուծություններ՝ առանց խնդրի էության, աշխարհակարգի մասին փաստարկված կարծիքի, նույն տրամաբանության մեջ՝ «ուժն է ծնում իրավունք»։
Հիմա, ցավով պետք է արձանագրենք, որ հայ քաղաքական մտքի ներկա ապոգեյը «հանձնվենք ամենաուժեղին» թեզն է։
Սուրեն Սահակյան. Ֆեյսբուք