612 մլն դրամ՝ «էլիտար» սերմացուների համար
Գյուղատնտեսությունը զարգացնելու և գյուղացիների ֆինանսական բեռը հնարավորինս նվազեցնելու համար պետությունը իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնցից մեկը սերմացուների սուբսիդավորումն է:
Գործադիր մարմնի որոշմամբ՝ Հայաստանում 2017-ին. գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանականերում այս մշակաբույսերի սերմացուները սուբսիդավորված գներով կտրամադրվեն գյուղացիական տնտեսություններին:
Այդ նպատակով պետությունը հատկացնելու է 612 մլն դրամ:
Բարձր վերարտադրություն ապահովող սերմացուները սուբսիդավորված գներով գյուղացիական տնտեսություններին տրամադրելով, ակնկալվում է, որ կբարձրանա վերոնշյալ մշակաբույսերի բերքատվությունը, կավելանան ցանքատարածությունները, ինչն էլ իր հերթին կնպաստի տնտեսվարողների ֆինանսական հոսքերի ավելացմանը:
Էկոնոմիկան թվերով. ֆեյսբուք: