Մեհրիբան Ալիևան կրկին կդառնա անձեռնմխելի
Կնոջը երկրի առաջին փոխնախագահ նշանակելուց հետո ապշերոնյան բռնապետը որոշել է նաև ապահովագրել կնոջ քաղաքական կարգավիճակը: Այսինքն, Մեհրիբան Ալիևային ևս ցանկանում է դարձնել անձեռնմխելի: Մեհրիբան խանումի անձեռնմխելիության մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակնարկել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովը:
Հիշեցնեմ, որ Մեհրիբան Ալիևան միշտ օգտվել է անձեռնմխելիությունից՝լ ինելով ադրբեջանական խորհրդարանի երկարամյա անդամ: Սակայն երբ այս տարվա փետրվարի 21-ին Ալիևան նշանակվեց երկրի առաջին փոխնագագահ՝ կորցրեց այդ անձեռնմխելիությունը: Հիմա արդեն ամեն ինչ իր տեղն է ընկնում: Մեհրիբանի անձեռնմխելիությունը վերականգնված է:
Հիմա Ադրբեջանում բոլորը մեկ հարց են տալիս: Ո՞վ է պատգամավոր դառնալու Բաքվի Խազարի շրջանի թիվ 14 ընտրատարածքից,որտեղից պատգամավոր էր «ընտրվել» Մեհրիբան Ալիևան:
Ոմանք կարծում են, որ դա կլինի Իլամի որդին՝ Հեյդարչիկը: Այս տեսակետի կողմանկիցները դա բացատրում են նրանով, որ սահմանադրության փոփոխման արդյունքում Միլիլի Մեջլիսի պատգամավոր ընտրվելու համար նվազեցվել է տարիքային ցենզը:
Հիմա Ադրբեջանի խորհրդարանի անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած յուրաքանչյուրը: Շատերն Ադրբեջանում այն կածիքին են, որ այս ամենը արվել է հատուկ Հեյդարչիկի համար:
Ադրբեջանցիներից շատերն էլ կարծուն են ,որ մայրիկի փոխարեն այդ ընտրատարածքից պատգամավոր կընտրվի Իլհամի ավագ դուստրը՝ Լեյլան, ով աչքի է ընկնում իր հիպերակտիվությամբ բոլոր բնագավառներում և հատկապես հայատյացությամբ:
Այս ամենից կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիևն «անձեռնմխելիացնում» է սեփական ընտանիքի անդամներին ՝պաշտոններ բաժանելով վերջիններիս:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք