Պարզաբանում Նարիա Զոհրաբյանի հայտարարության կապակցությամբ
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, համաձայն որի կասկածի տակ է դրվում ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց թիվը: Մասնավորապես, հայտարարությամբ նշվում է հետևյալը. «Պարզվում է՝ մեր երկրում կա 2 մլն 567 հազար ընտրող: Ժողովուրդ ջան, էս երկրում էդքան մարդ կա՞ ապրող:
Նախորդ ընտրությունների համեմատ՝ ընտրողների թիվը ներկայացվում է մի քանի հազարով ավելի: Ստացվում է՝ Հայաստանում մի քանի հազար մարդ ծնվել է միանգամից 18 տարեկա՞ն»,- հարց է բարձրացնում թեկնածուն»:
Ընտրողների ռեգիստրի ձևավորման և դրա հիմնա վրա ընտրողների ցուցակները կազմելու իրավական հիմքերի և ընթացակարգի մասով ՀՀ ոստիկանությունը բազմիցս տվել է պատոնական պարզաբանում, համաձայն որի նշվածի համար հիմք է ընդունվում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները: Եթե անձը բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեում, նրա տվյալներն ընդգրկվում են ընտրողների ցուցակում:
Ինչ վերաբերում է ընտրողների թվի աճին, այդ կապակցությամբ նույնպես ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ: Նախորդ ընտրությունների համեմատ ընտրողների թվի տարբերությունը որոշվում է ոչ թե նոր ծնված անձանց քանակով, այլ դրանից հետո 18 տարին լրացող անձանց քանակով և մի շարք այլ գործոններով:
Մնացական Բիչախյան.ֆեյսբուք: