Ռեզիդենտ-զբոսաշրջիկների հոսքի «ուժգնացում»՝ 2017-ին
2016 թվականին Հայաստանում գործող հյուրանոցներում և հյուրանոցային տնտեսություններում տեղաբաշխվել է շուրջ 980 հազար հայաստանյան ռեզիդենտ-զբոսաշրջիկ: 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 12%-ով:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ ներքին զբոսաշրջության շուրջ 71%-ը բաժին է ընկել հանգստին և ժամանցին, 17.5%-ը կրել է գործնական բնույթ, մոտ 6%-ն ունեցել է բուժման նպատակ:
Ուշագրավ է, որ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում ավելացել է ներքին զբոսաշրջությունը՝ հանգստի ու գործնական նպատակներով: Միևնույն ժամանակ, բուժման նպատակով ներքին զբոսաշրջությունը կրճատվել է:
Կարինե Սանթրոսյան. ֆեյսբուք;