Հոլանդիայի վարչապետը ներողություն չի խնդրի Թուրքիայից
Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյութեն մերժել է ներողություն խնդրել Թուրքիյաից այդ երկրի երկու նախարարներին Ռոտերմադում ելույթ ունենալու արգելանքի համար: Հիշեցնեմ,որ Թուրքիայի արտգործնախարարին և ընտանիքի և սոցիալական հարցերով նախարարին Հոլանդիայի կառավարությունն արգելել էր մուտք գործել երկրի տարածք և հանդիպել տեղի թուրքերի հետ: Այդ հանգամանքից վրդովված, Թուրքիայի վարչապետ Բinali Յըլդըրըմը հայտարարել էր, որ Թուրքիան պահանջում է հոլանդացիներից ներողություն խնդրել, sակայն Նիդերլանդների վարչապետը վերջակետ դրեց այդ քննարկումներին:
«Ես պատրաստ եմ նպաստել դեէսկալացիային, բայց ներողություն չեմ խնդրի»,-ասել է Ռյութեն «WNL» հեռուստաընկերության եթերում:
Ռյութեի տեսակետը պաշտպանել է նաև երկրի ատգործնախարար Բերտ Կունդերսը: «Բացառում եմ, որ մենք ներողություն կխնդրենք»,-մեջբերում է Կունդերսին Nu.nl կայքը:
Իսկ Թուրքիայի բռնապետը շարունակում է վիրավորել և սպառնալ հոլանդացիներին: Իր վերջին ելույթում Էրդողանը Նիդերլանդներն անվանել է «բանանային հանրապետություն»
Էրդողանի նման ֆաիշստին միայն մնում է վիրավորանքներով սրբագրել սեփական ձախողումները և պարտությունները:
Գագիկ Համբարյան. ֆեյսբուք: