Դանիան չեղարկել է Թուրքիայի վարչապետի մոտակա այցը Կոպենհագեն
Հաշվի առնելով Նիդերլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացումը Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենը առաջարկել է հետաձգել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցը Կոպենհագեն,որը նախատեսված էր մարտ ամսին:
«Հաշվի առնելվ Թուրքիայի հարձակումները Նիդերլանդների վրա, հանդիպումը չի կարելի դիտարկել այդ ամենից առանձին: Ես առաջարկել եմ թուրք գործընկերներին հետաձգել հանդիպումը»,- մեջբերում է Ռասմուսենի խոսքերը «Reuters» գործակալությունը:
Իսկ այս ընթացքում, երբ եվրոպական երկրները բոյկոտում են թուրք պաշտոնյաների այցերն իրենց երկրներ, Թուրքիայի բռնապետը շարունակում է սպառնալ և ահաբեկել հոլանդացիներին:
Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ ֆաշիստ Էրդողանը կոչ է արել Հոլանդիայում բնակվող 250 հազար թուրքերին «իրենց ձայնն ասել» մարտի 15-ին սպասվող ընտրությունների ժամանակ:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք