Ադրբեջանը փետրվարյան դիվերսիոն ֆիասկոններից հետո փորձում է իր «հաջողությունները» գրանցել ապատեղեկատվության դաշտում
Ադրբեջանը փետրվարյան դիվերսիոն ֆիասկոններից հետո փորձում է իր «հաջողությունները» գրանցել ապատեղեկատվության դաշտում:
Սա միգուցե այդքան էլ նոր երևույթ չէ, սակայն պարզորոշ ձևով ի ցույց է դնում Ադրբեջանի պետական քաղաքականության խոցելիությունը:
Այն միգուցե կարճաժամկետ կտրվածքով երկրի ներսում կարող է իշխանությանը «հաղթանակներ» պարգևել, սակայն միջնաժամկետ կտրվածքով տոտալ անվստահություն է ստեղծելու իր իսկ հանրության համար:
Հ.Գ. Տպավորություն ունեմ, որ Ադրբեջանի ՊՆ-ում հատուկ սցենարիտների, մոնտաժնիկների հաստիքներ են բացվել, որտեղ մշակվում, ապա պաշտոնական հաղորդագրությունների միջոցով դաշտ են ուղղվում «մարտական գործողությունների հաղթական դրվագներ»:
Տիգրան Աբրահամյան. Ֆեյսբուք