Թուրք-հոլանդական սկանդալային պատմության մեջ մի բան է ապշեցնող
Թուրք-հոլանդական սկանդալային պատմության մեջ ինձ մեկ բան է ապշեցնում։ Էրդողանի աջակիցները Եվրոպական ցանկացած երկրում, ամենակարճ ժամանակահատվածում կարողանում են հարյուրավոր կամ հազարավոր աջակիցներ հանել փողոց՝ սատարելու իրենց նախագահին։
Նույնն էլ 2016-ի տապալված հեղաշրջման փորձի ժամանակ էր, երբ Եվրոպական մայրաքաղաքները ողողված էին տասնյակ հազարավոր թուրքական դրոշներով, իսկ Գերմանիայում այդ թիվը հասնում էր միլիոնի։
Դժվար է հիշել որևէ դեպք, որ ասենք Բելգիայի հայերը, Ամերիկայի ռուսները, Ռուսաստանի հրեաները, կամ Ֆրանսիայի թունիսցիները այսպես համախմբվեն իրենց երկրի նախագահի շուրջ՝ քաղաքական օրակարգ թելադրելով այլ պետությունում։
Սուրեն Սարգսյան. Ֆեյսբուք