Ադրբեջանը փորձում է իր բնակչությանը շեղել և հաղթանակի սին պատրանքներ ստեղծել
Ադրբեջանն այսօր տեղեկատվական դաշտ է նետել մի լուր, որով իբրև թե իրենց հրետանին հարվածներ է հասցրել մեր դիրքրերին, կից նաև ներկայացնում ինչ-որ տեսանյութ:
Շատ բան հարկավոր չէ անել, որպեսզի հասկանալ թե՛ տեսանյութի, և թե՛ տեղեկատվության սուտ լինելը: Որպես կանոն՝ հաղորդագրությունները թվագրվում են, այսինքն նշվում է օր, ամիս և ժամ, թե երբ է տեղի ունեցել հարձակումը, պաշտպանությունը կամ դիվերսիոն հարձակումը: Իսկ այստեղ մենք կարդում ենք լղոզված մի տեքստ, որտեղ բացի վերոնշյալի բացակայությունից, անգամ նշված չէ կոնկրետ ուղղությունը, գոնե աշխարհագրական ուղղությունը.:
Նմանատիպ հաղորդագրություններով Ադրբեջանը փորձում է իր բնակչությանը շեղել և հաղթանակի սին պատրանքներ ստեղծել:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք