Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կասկածում, որ ՀՀԿ-ն, իրոք, վերարտադրվելու է
Եթե ընդունենք, որ իշխանությունն ունի 20 տոկոս քվե` ինչպես ընդունված է ասել և ինչպես սովորաբար ցույց են տալիս սոցհարցումները, ապա 80 տոկոսը գնում է ընդդիմությանը կամ ոչ իշխանությանը:
80 տոկոսի առյուծի բաժինը գնում է «նախկին այլընտրանքին» ու իշխանության նախկին ներկայացուցիչներին, մնացած մասն էլ կբաժանվի իրական ընդդիմության ուժերի միջև:
Եթե ընդունենք նաև, որ երկու նախկինները ուղղորդվում են նախկին նախագահի կողմից, ապա օտար դիտորդին զարմանալի կթվար, թե ինչպես է ՀՀԿ-ն վերարտադրվելու: Բայց արի ու տես, որ այսօր Հայաստանում որևէ մեկը չի կասկածում, որ ՀՀԿ-ն, իրոք, վերարտադրվելու է: Եթե սա պարադոքս չէ, ապա ինչ է:
Վախթանգ Սիրադեղյան. ֆեյսբուք: