Հոլանդիայի վարչապետն Էրդողանին խելագար է անվանել
Այսօր Հոլանդիայի իշխանությունները կտրականապես արգելել են Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի ինքնաթիռին վայրէջք կատարել Ռոտերդամում,որտեղ վերջինս պատրաստվում էր ելույթ ունենալ տեղի երկքաղաքացի թուրքերի հետ և գովազդել Էրդողանի նոր սահմանադրության օգտին:
Չավուշօղլուն ցանկանում էր մեկնել Հոլանդիա այն դեպքում,երբ պաշտոնական Ամստերդամը կտրականապես դեմ էր...Արձագանքելով Նիդերլանդների իշխանության քայլին Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է,որ Հոլանդիան նացիստական և ֆաշիստանական մնացուկ է:
Էրդողանի այս լկտիությանը արձագանքել է Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյութեն: «
Ես հասկանում եմ, որ նրանք բարկացած են, բայց սա դուրս է գալիս բոլոր սահմաններից...»,-իր վրդովմունքն է հայտնել Նիդերլանդների վարչապետը:
Ռյութեն Էրդողանի պահվածքն անվանել է խելագար:
Թուրք-հոլանդական հարաբերությունները շարունակում են կտրուկ վատթարանա:
Գագիկ Համբարյան. ֆեյսբուք: