Հոլանդիայի ոստիկանությունը փակել է այն ճանապարhը, որը տանում է Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն
Հոլանդիայի ոստիկանությունը փակել է այն ճանապարhը, որը տանում է Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն: Ճանապարհը փակվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Կայան ասել է, որ ինքը Գերմանիայից մեքենայով մեկնում Ռոտերդամում:
Նա Գերմանիայում նույնպես հանդիպումներ էր անցկացնում Թուրքիայի քաղաքացիների հետ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում:
Ոստիկանությունը շուրջ մեկ կիլոմետր ճանապարհը փակել են ինչպես տրանսպորտային միջոցների, այնպես էլ հետիոտնի համար: Ոստիկանությունը որևէ պարզաբանում չի տալիս թուրք պաշտոնյաներին:
Այսօր առավոտյան արդեն Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) Ռոտերդամի նախընտրական համակարգման կենտրոնը հայտարարել է, որ Չավուշօղլուի մասնակցություն Ռոտերդամում քարոզարշավին չեղյալ է հայտարարվում:
Թուրք նախարարին հոլանդական ոստիկանությունը արտաքսել է երկրից: Նկարում նախարարն է:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: