Թուրքիան Նիդերլանդներին սպառնում է պատժամիջոցներով
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել Նիդեռլանդներին չեղարկել այն որոշումը, որով չի թույլատրվում իր ինքնաթիռին կատարել թռիչք դեպի Նիդերլանդներ, որտեղ նա պետք է հանդիպում ունենա Ռոտերդամում թուրք ընտրողների հետ:
«Սա սկանդալ է ամեն առումով, և դա ընդունելի չէ: Այն չի տեղավորվում դիվանագիտական հանդուրժողականության մեջ: Սա առավել ծայրահեղ քայլ է դիվանագիտության մեջ»,-ասել է Չավուշօղլուն մարտի 11-ին:
Հիշեցնեմ, որ Չավուշօղլուն նախատեսում էր լինել Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում մարտի 11-ին, մասնակցելու հանդիպմանը թուրք քաղաքացիների հետ Թուրքիայում ապրիլի 16-ին սահմանադրական փոփոխություններին այո ասելու քարոզարշավի շրջանակներում:
Սակայն, թռիչքից ժամեր առաջ, Նիդերլանդների իշխանությունը թռիչքը և իր երկրում վայրեէջքը հայտարարել է չեղյալ: Անկարայում Նիդերլանդների ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հանձնել են բողոքի նոտա:
«Դա միանգամայն անընդունելի է, որ արտգործնախարարի չվերթը չեղարկեն, երբ գրավոր ձեւաչափով տրվել էր իրազեկում»,-ասել է Չավուշօղլուն , հավելելով, որ «Իհարկե, սա չի մնա անպատասխան»:
Իսկ ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Նիդերլանդները չհանի իր թռիչքի թույլտվության արգելքը, ապա Թուրքիան կդիմի պատժամիջոցների:
«Թուրքիան պատժամիջոցների սպառնալիքը դարձրել է իր ներքին և արտաքին հարցերը լուծելու բանալի, որը ողջամիտ լուծումները դարձնում է անհնար»,-ասված է Նիդեռլանդների պետական հաղորդագորության մեջ, ի պատասխան Չավուշօղլուի հայտարարությունների:
Պետք է նշեմ նաև, որ Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսությունը փակվել է:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: