Ցուցարարները փորձել են ներխուժել Աջարիայի Ոստիկանության գլխավոր բաժին. կիրառվել է արցունքաբեր գազ
Մարտի 11-ին Աջարիայի ճանապարհային ոստիկանության կողմից երկու իրավախախտ վարորդների բերման ենթարկումը ոստիկանություն կտրուկ սրել է իրավիճակը Բաթումիում: Ըստ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության տվյալների՝ ոստիկանության մոտ հավաքված հարյուրից ավել ցուցարարների,որոնք պահանջում էին անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի են ունեցել բախումներ: Ցուցարարները փորձել են ներխուժել Աջարիայի Ոստիկանության գլխավոր բաժին, սակայն դա նրանց չի հաջողվել,քանի որ ոստիկանները նրանց դեմ կիրառել են արցունքաբեր գազ:
Ըստ «Грузия Онлайн»-ի բախման պատճառով կա 21 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորվածների մեջ է նաև Վրաստանի պառլամենտի պատգամավոր Իրակլի Չեիշվիլին:
Ականատեսների վկայությամբ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ իրեն որդուն այդ օրը թաղած վարորդը չթույլատրված վայրում կանգնեցրել է իր մեքենան և շտապել է դեղատուն՝ մեքենայում գտնվող կնոջ համար դեղ գնելու: Այդ պահին հայտնված ճանապարհային ոստիկանները որդեկորույս վարորդին տուգանել են 200 լարիով, իսկ հետո էլ տեղի ունեցած վիճաբանությունից հետո վարորդին և նրան օգնության հասած մի այլ վարորդի բերման են ենթարկել ոստիկանություն:
Ըստ նույն Грузия Онлайн-ի՝ Բաթումիի ոստիկանության մոտ տեղի ունեցած բախման հետևանքով ձերբակալվածների թիվը հասնում է վեցի: Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պաթարաձեն կոչ է արել բնակչությանը չենթարկվել սադրանքների և խոստացել է,որ մեկ ժամից բոլոր ձերբակալվածներն ազատ կարձակվեն:
Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ ցուցարարների բավական մի մեծ խումբ շարունակնում է բողոքի ակցիան Բաթումիի ոստիկանության շենքի մոտ այս պահին ևս:
Գագիկ Համբարյան. ֆեյսբուք: