Հոլանդիայի վարչապետը Էրդողանին անվանել է խելագար
Այսօր Հոլանդիայի իշխանությունները կտրականապես արգելել են Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի ինքնաթիռին վայրէջք կատարել Ռոտերդամում,որտեղ վերջինս պատրաստվում էր ելույթ ունենալ տեղի երկքաղաքացի թուրքերի հետ և գովազդել Էրդողանի նոր սահմանադրության օգտին:
Չավուշօղլուն ցանկանում էր մեկնել Հոլանդիա այն դեպքում,երբ պաշտոնական Ամստերդամը կտրականապես դեմ էր:Արձագանքելով Նիդերլանդների իշխանության քայլին Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է,որ Հոլանդիան նացիստական և ֆաշիստանական մնացուկ է:
Էրդողանի այս լկտիությանը արձագանքել է Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյութեն:«Ես հասկանում եմ, որ նրանք բարկացած են, բայց սա դուրս է գալիս բոլոր սահմաններից»,-իր վրդովմունքն է հայտնել Նիդերլանդների վարչապետը:Ռյութեն Էրդողանի պահվածքն անվանել է խելագար:
Թուրք-հոլանդական հարաբերությունները շարունակում են կտրուկ վատթարանալ:
Գագիկ Համբարյան.ֆեյսբուք: