Թուրքիան այսօր կարելի է պայմանականորեն բաժանել 2 մասին
Այսօրվա Թուրքիան ես պայմանականորեն բաժանում եմ երկու մասի, 1-ին՝ արևմտյան , հյուսիս-արևմտան, ինչպես նաև կենտրոնականով մի որոշակի հատված և 2-րդ՝ հարավ-արևելյան և արևելյան մաս:
Այս երկու մասերում առկա է իրարից տարբերվող Թուրքիա թե կենսամակարդակով, թե ներքին քաղաքական կյանքով, թե էթնիկ բնակչությունով:
Հարավ-արևելյան և արևելյան Թուրքիան ավելի հետամնաց է, կենսամակրդակը գտնվում է ամենացածր մակարդակի վրա, այստեղ եղած հատ ու կենտ համալսարանների շրջանավարտներին , օրինակ, աշխատանքի չեն ընդունում Ստմաբուլում կամ Անկարայում, իսկ եթե ընդունում են աշխատանքի, ապա շատ մեծ դժվարությամբ: Այս հատվածը ես պայմանականորեն բաժանում եմ երկու ենթաշրջանի ՝ հարավ-արևելյան և արևելյան: Հարավ-արևելյան տարածաշրջանի քրդական բնակչությունը՝ լինելով Սիրիայի և Իրաքի քրդերի հաջողությունների ազդեցության տակ, պայքարում են իրենց ինքնորոշման և Թուրքիայից առանձնալու համար: Թուրք- քրդական ռազմական հիմնական բախումներն ըթանում են հենց այս տարածաշրջանում:
Այստեղ բացի բազմաթիվ քրդական քաղաքական և ռազմական միավորումներից, ակտիվ է նաև «PKK»-ն:
Սակայն ես նույնը չեմ կարող ասել արևելյան տարածաշրջանի համար: Այստեղի քրդերն ավելի շատ ձգտում են ապրել խաղաղ, իրենց գլուխները կախ, քան ընկենլ պատմությունների մեջ: Պետք է նշեմ, որ արևելյան տարածաշրջանի քրդերը, ի տարբերություն հարավ-արևելյանի, ավելի հանդուրժող են ու ենթարկվող:
Այս տարածաշրջանում մինչև 2015թ.-ի վերջերը նկատվում էր նախիջևանյան ազերիների ազդեցությունը, սակայն «PKK»-ի կողմից իրականացված մի քանի ռազմական հարձակումներից հետո՝ սկսած 2016թ.-ից, ազերիների ազդեցության գործոնը թուլացել է, փոխարենը մի փոքր ակտիվացել է քրդական քաղաքական ուժի, տվյալ դեպքում »HDP»-ի ազդեցության գործոնը:Հանուն արդարության պետք է ասեմ, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ թուրքիայի իշխող «ԱԶԿ»-ն այս քրդաբնակ տարածաշրջանից տարավ ավելի շատ ձայն, քան քրդամետ «ԺԴԿ»-ն: