Էրդողանի քայլերը՝ «HDP»-ի հետ կապված
Թուրքիայի 2015թ. խորհրդարանական ըտրությունների արդյունքները շոկի մեջ գցեցին թուրքական իշխանությանը: Ճիշտ է, խորհրդարանական ընտրություններում հաղթանակ էր տարել իշխող «ԱԶԿ»-ն, բայց թեկուզ ազգայնական շարժում կուսակցության հետ էլ կազմեր կոալիցիա, միևնույն է խորհրդարանում չուներ այն բավարար թվով պատգամավորները, որով կկարողանար անհրաժեշտ որոշումներ ընդունել և կառավարում իրականացնել:
Էրդողանը ընտրությունները չեղարկե , նշանակեց խորհրդարանական նոր ընտրություններ և այս անգամ խոչընդոտ ստեղծեց քրդամետ ժողովրդա-դեմոկրատկան կուսակցության համար իրականացնելու քարոզարշավը: Հատկապես «ԺԴԿ»-ն նույն ինքը, «HDP»-ն չկարողացավ քարոզչություն իրականացնել սևծովյան տարածաշրջանում, այստեղ անգամ չուներ շտաբներ, քանի որ բոլոր շտաբները հրկիզվեցին, իսկ ով աշխատում էր «HDP»-ի օգտին՝ պատժվում էր: Արդյունքում, «ԱԶԿ»-ն խորհրդարան մտավ պատգամավորական այնպիսի մանդատով, որ նույնիսկ անհրաժեշտություն չեղավ «ԱՇԿ»-ի հետ կոալիցիա կազմել:
Սահմանադրական փոփոխություններին անհրաժեշտ արդյունքն ունենալու համար, խորհրդարանական փորձը նկատի ունենալով, Էրդողանը սկսեց ձերբակալել նախ «HDP»-ի ակտիվին, այնուհետև պատգամավորներին, ձերբակալումների ալիքն հասավ ընդհուպ «HDP»-ի ղեկավար կազմին: Սահմանադրական փոփոխություններին դեմ քրդամետ «HDP»-ին Էրդողանը փորձ է անում այս կերպ հեռու պահել այդ կուսակցությանը էֆեկտիվ գործելուց, ինչպես նաև ավելորդ գլխացավանք առաջացնելուց հանրաքվեի արդյունքները կեղծելիս:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: