Օլանդի հայտարարությունը հիստերիայի պատճառ է հանդիսացել Ադրբեջանում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում զինադադարի խախտման հաճախակիացած դեպքերին հայտարարել էր,որ այդ դեպքերը պետք է հետաքննվեն՝ համապատասխան մեխանիզմներ ներդնելով, իսկ մեղավորների բացահայտման դեպքում վերջիններիս դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել:
Ադրբեջանում Օլանդի հայտարարությունը վերագրել են իրենց: Հենց այստեղ է,որ ալիևյան ԶԼՄ-ներից մեկը մեկնաբանելով այս ամենը բացահայտեց այն ինչից հրաժարվում էր մինչև հիմա պաշտոնական Բաքուն:
Ըստ ադրբեջանական Haqqin.az կայքի հենց Բաքուն է դեմ զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների կիրառման ներդրմանը: Իսկ այս ամենից մեկ հետևություն կարելի է անե: Զինադադարը խախտում է հենց ադրբեջանական կողմը,որի միջոցով փորձում է ճնշում գործադրել հայկական կողմերի և միջնորդների վրա,որ փոխի երկար տարիներ պահպանվող ստատուս քվոն: Ի դեպ,այդ մասին բազմիցս ակնարկել են ազերի բազմաթիվ պաշտոնյաներ:
Եթե Ադրբեջանը չի խախտում զինադադարը,ապա ինչո"ւ են Բաքվում այսպես ցավագին ընդունել Ֆրանսիայի նախագահի խոսքերը ու այդ ամենը վերագրել իրենց:
Ալիևյան տկարամիտ և պրիմիտիվիզմով տառապող ԶԼՄ-ները հենց այսպես են բացահայտում սեփական տիրոջ ստախոսությունը և մեղավորությունը ոչ միայն հայ այլև բազմաթիվ ադրբեջանցի զինվորների մահվան մեջ:
Հ.Գ.Հետաքրքիր է,թե հիմա ինչպե՞ս են մեկնաբանելու Մինսկի խմբի համանախագահները Բաքվում Օլանդի հայտարարության շուրջ բարձրացված հիստերիան...Թե՞ կրկին ձևացնելու են, թե՞ չեն հասկանում:
Գագիկ Համբարյան. ֆեյսբուք: