Թուրքիայում ձերբակալում են քրդական ազատագրական երգեր երգելու, բաժակաճառեր ասելու համար
Թուրքիայում կրկին ձերբակալություններ են: Այս անգամ ձերբակալում են բոլոր նրանց ովքեր կհամարձակվեն երգել քրդական ազատագրական երգեր, կասեն բաժակաճառեր, որտեղ կխոսվի քրդական ինքնորոշման մասին, կհնչեցվեն համայն աշխարհի քրդերի միասնության մասին կոչեր և այլն: Միամտություն կլինի կարծել, որ ձերբակալություններով սահմանափկվում է թուրքական իշխանությունը:
Այժմ սկսել են իրագործել մի ծրագիր, որով ձերբակալում են ընտանքիք ողջ անդամներին և կամ արտաքսում երկրից, կամ պահում բանտերում անմարդկային պայմաններում:
Հարավ-արևելյան նահանգների քուրդ բնակչությունը սրա մասին չի կարողանում բարձրաձայնել, քանի որ թուրքական իշխանությունը կտրուկ արգելել է լրատվամիջոցներին լինել այս բնակավայրերում: Բոլոր այն քրդերը, որոնց նախապապերը Թուրքիա էին եկել Իրաքից, այժմ փորձում են կրկին վերադառնալ Իրաք:
Էրդողանը մտադիր է սահմանադրական փոփոխություններից հետո երկրում վերականգնել մահապատիժը, իսկ մահապատիժի կենթարկվեն բոլոր նրանք ով ձերբակալված է հայրենիքի դավաճանություն մեղադրանքով:
Սահմանադրական փոփոխությունների հանրահավաքից հետո մենք կունենք հարևան Թուրքիա, որ նման կլինի վառոդով լի տակառի:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: