Էրդողան-Պուտին հանդիպումից Ալիևի ակնկալիքները այդպես էլ չարդարացան
Էրդողան-Պուտին հանդիպումից Ալիևի ակնկալիքները այդպես էլ չարդարացան: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնականում սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում ռազմաքաղաքական համագործակցության և երկկողմ տնտեսական, անվտանգության ոլորտներում գործակցության զարգացման հարցեր:
Հանդիպման արդյունքները լուսաբանող պաշտոնական հաղորդագրություններում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ առանձնակի քննարկում տեղի չի ունեցել:
Սա թույլ է տալիս ենթադրել, որ միգուցե կողմերը բանավոր պայմանավորվածություն ունեն առժամանակ շրջանցել արցախյան հիմնախնդիրը և առավել կենտրոնացնել ջանքերը մերձավորարևելյան տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Սա իր հերթին նշանակում է, որ թուրքական կողմին այս պահի դրությամբ առավել շահավետ է ստանալ ՌԴ աջակցությունը սիրիական հարցում, քան ունենալ նոր հակասություններ արցախյան ճակատում:
Կարեն Վերանյան. ֆեյսբուք: