Գինարտադրության 39%-անոց «ռազգոնը»
Հայաստանում գինիների արտադրության ոլորտը շարունակում է զարգանալ, հատկապես 2017 թվականի սկզբին գինիների արտադրության ոլորտում մեծ դրական տեղաշարժեր են նկատվել:
Այսպես՝ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 2017թ. հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 344.6 հազար լիտր գինի, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 39%-ով։ Միևնույն ժամանակ շամպայն գինիների արտադրությունն աճել է 26.2%-ով և կազմել 31.8 հազար լիտր։
Էկոնոմիկ զարկերակ.ֆեյսբուք: