Թեկնածուներից որոշներին հանդիպում են քծնալեցուն պնդերեսությամբ՝ մի բան թռցնելու, կպցնելու ակնկալիքով
Նախընտրական տեսանյութերը նայելիս հիշեցի Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման ժամանակ «ժողովրդի» կողմից սեղանների մաքրազարդման տեսարանը:
Նույնն են նմանները, նույնն էին խորհրդային տարիներին, նույնն էին նախկինում ևս՝ թամահկոտ, անթասիբ, քծնվող, վիզ ծռող, ցանկացածի հետույքը համբուրող «մեծապատիվ մուրացկանները»:
Եկեղեցու բացման «խնջույքի» սեղանի շուրջ գրեթե բոլորն ընտիր հագած, սակայն թալանում, տոպրակներն ու գրպաններն էին լցնում ուտելիքները՝ ինչ կարողանում էին, ինչ ընկներ ձեռքները: Բերանով աղալուց և որկորները լցնելուց հետո: Հայկական շուստրիությամբ, աներեսությամբ:
Հիմա էլ թեկնածուներից որոշներին հանդիպում են հիմար, ժպտալից, քծնալեցուն պնդերեսությամբ, խեղճի տեսքով՝ ողորմության, մի բան թռցնելու, կպցնելու ակնկալիքով:
Իսկ բարեգործությունը մասսայական չեն անում, այն պետք է լինի անշահախնդիր ու աննկատ, առանց գովազդվելու և նկարվելու, առանց ապագա հերթական ֆիլմի սցենարի, առանց ընտրական ակընկալիքների:
Ռոբերտ Մելքոնյան. Ֆեյսբուք