Չավուշօղլուին վռնդում են նաև Շվեյցարիայից
Թուրքիայում կայանալիք սահմանադրության փոփոխման հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն մարտի 12-ին պատրաստվում էր հանդիպել Շվեյցարիայի թուրք երկքաղաքցիների հետ և համոզել հանրաքվեի ժամանակ ձայնը տալ Էրդողանի նոր սահմանադրությանը:
Հանդիպումը նախատեսվում էր կազմակերպել Hilton Zürich Airport-Hotel-ում: Սակայն այսօր,DW-ի տեղեկություններով այդ հյուրանոցի մենեջեր Ալեքսեյ Լինչուկը հայտնել է, որ անվտանգության ապահովման պատճառներով հյուրանոցը չեղարկել է Չավուշօղլուի միջոցառումը:
Հանդիպման չեղարկումը ողջունել են նաև շվեյցարացի օրինապահները:
Հիշեցնեմ, որ մարտի սկզբին Գերմանիայի Համբուրգ քաղաքի իշխանությունները, իսկ երեկ էլ հոլանդական Ռոտերդամի քաղաքապետը ևս չեղարկել էին Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումները այդ քաղաքների թուրք ընտրողների հետ:
Գերմանիայի իշխանությունները նաև ագելել էին Թուրքիայի կառավարության անդամներին՝ արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիին ևս հանդիպել գերմանաբնակ թուրքերի հետ:
Ցյուրիխյան հանդիպման չեղարկումը Չավուշօղլուի համար երրորդ է վերջին օրերին:
Կարելի է ասել, որ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարին տարրական դուրս են արել Շվեյցարիայից:
Սակայն համոզված եմ, որ Չավուշօղլուն իսկական թուրքին բնորոշ անպատկառությամբ և պնդերեսությամբ կշարունակի փորձեր կատարել հանդիպել եվրոպաբնակ և երկքաղաքացիություն ունեցող թուրքերի հետ;
Տեսնես Գերմանիայից, Նիդերլանդներից և Շվեյցարիայից «վռնդվելուց» հետո անկոչ հյուրի պես հիմա ո՞ւր է գնալու Չավուշօղլուն:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք