Մեր տեսակը չի կարող կորչել, որովհետև դիմադրում է
Մենք կանք ու կլինենք։ Մեր տեսակը չի կարող կորչել, որովհետև դիմադրում է։ Դիմադրեցինք ու գոյատևեցինք, որի արդյունքում առաջինը շահեց աշխարհը, հետո նոր մենք։
Հայը մարդկային բանականության ստեղծագործող բջիջն է և այն չի կարող մահանալ, քանի որ բանում է ամբողջ օրգանիզմի համար։ Օրգանիզմը քանի կա այդ բջիջն էլ կլինի, քանի որ այդ բջիջի կենսունակության շնորհիվ է, որ օրգանիզմը չի նեխում։
Հայի դիմադրողականության և գոյության համընդհանուր օգուտից մի վնաս կա, ու ըստ երևույթին կկրենք այդ վնասը դեռ շատ երկար։ Արհավիրքներին ու թուրքի յաթաղաններին դիմադրելն ու դիմանալը վատ է անդրադարձել մեր ժողովրդի վրա։ Մեր համբերությունն ու դիմանալը սովորական կենսակերպ է դարձել մեր ժողովրդի համար և դրանից օգտվում են օտարները։
Առավել անտանելի է, երբ մեր բուրժուադեմոկրատական իշխանությունն է չարաշահում մեզ, լավ իմանալով թույլ տեղը, չարաշահում դարերով թրծված մեր համբերությունը։
Խաչատուր Միրզոյան, Ֆեյսբուք