Ադրբեջանցի կնոջ ձեռքի ցուցանակը՝ սկանդալի պատճառ Բաքվում
Ադրբեջանական եզակի ընդդիմադիր «MeydanTV» կայքը երեկ՝ մարտի 8-ի կապակցությամբ մի լուսանկար էր հրապարակել, որն արվել էր Սումգայիթ քաղաքի Ջավիդի շուկայում:
Մի երիտասրադ կին ,այլ ապրանքների կողքին կանգնած իրեն էր դրել վաճառքի: Այո՛, չզարմանաք: Կնոջ ձեռքում գտնվող ցուցանակի վրա «առաջարկություն» կա: Վերջինս մեղմ ասած պատրաստ է «սեթևեթել» ցանկացածի հետ:
Անբարոյականությամբ գումար վաստակող կանայք կան գրեթե բոլոր երկրներում: Այդ թվում նաև Հայաստանում: Այս ամենին ուշադրություն չէի դարձնի, եթե չլիներ մեկ հանգամանք:
Ապշերոնյան բռնապետը և նրա կողմից վերահսկվող ԶԼՄ-ները այնպես են ներկայացնում Ադրբեջանը, որ վերջինիս քաղաքացիների կենսամակարդակը ոչնչով չի զիջում Սինգապուրին, Շվեյցարիային, Նորվեգիային, Շվեդիային, Մոնակոյին և Դուբայ քաղաքին:
Իսկ այսպիսի խայտառակ փաստերի ի հայտ գալը մեծ հարված է հասցնում Ալիևների վարկանիշին և դժգոհության մեծ ալիք բարձրացնում ադրբեջանցիների մոտ, որոնք շատ լավ հասկանում են, թե իրականում ուր են գնում միլիարդավոր նավթադոլլարները:
Ալիևի կողմից «երկրորդ Էմիրություններ» հռչակված Ադրբեջանի բկանչուհին էլ թող ինտիմ բնույթի առաջարկի ցուցանակով կագնի Սումգայիթի շուկաներից մեկում և սպասի իր գնորդ-հաճախորդին:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք