Սպառողական շուկայի գները «հետ են քաշվում»
ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ 2017թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնանկում, ինչը հիմնական պատճառը սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.1% գնանկումն է:
Հիմնականում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.0%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9%-ով, ծառայությունների սակագներինը՝ 0.7%-ով: 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.8%:
Էկոնոմիկ զարկերակ. Ֆեյսբուք