48.6 տոկոսանոց «թռիչք» գորգագործության ոլորտում
2017 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալն աճել է 4 անգամ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալները ցույց են տալիս, որ եթե 2016թ-ի հունվարին հանրապետությունում արտադրվել է 0.1 տոննա գորգեր և գորգեղեն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 0.4 տոննա:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա հունվարին Հայաստանում արտադրվել է 167.9 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2016թ-ի հունվարին՝ 113 հազար հատ: Այսինքն՝ արտադրության ծավալներն աճել են 48.6 %-ով:
Կարինե Առաքելյան. Ֆեյսբուք