Ներդրումային կամուրջ՝ Ֆրանսիայից Հայաստան
Հայաստանում ներդրումների իրականացման թեման շարունակում է մնալ ակտուալ: Քայլեր են ձեռնարկվում ՀՀ ներդրումային միջավայրը բարելավելու համար, մշակվում են ծրագրեր, սակայն շատ կարևոր է արտերկրյա գործընկերներին ներկայացնել այդ ծրագրերի գրավչությունը: Հայաստանի ներդրումային դաշտի հնարավորությունները ցույց տալու համար «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդես է եկել զեկույցով:
Կարայանն իր ելույթում խոսել է ՀՀ Կառավարության ծրագրերի, ներդողների համար օրենսդրական բարեփոխումների և ներդրումային քաղաքականության մասին և ֆրանսիացի գործարարների է ներակայացրել տնտեսության հեռանկարային օղանկները, դրանց զարգացումն ու առկա ներուժը՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, թեթև արդյունաբերություն, դեղագործություն և այլն: Կարայանը գործարարների ուշադրությանն է ներկայացրել նաև մի շարք ներդրումային ծրագրեր:
Նշված ամենահեռանկարային ոլորտներն ունեն զարգացման մեծ ներուժ ու համագործակցության լայն հնարավորություններ։ Կարևոր է նաև հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ընդլայնումը՝ հաշվի առնելով, որ օգտագործվում է երկկողմ փոխգործակցության ողջ ներուժը իր հնարավորությունների միայն չնչին մասը: Հատուկ անհրաժեշտութուն է փոխգործակցյան խորացումը ներդրումային ծրագրերի շուրջ, Հայաստանում ֆրանսիական կապիտալի բազմազանեցումը և ընդլայնումը:
Նախարարի ունեցած հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետևյալ կազմակերպությունների հետ ՝ «Airbus Group», «Oberthur Technologies», «Artelia», «Bureau Veritas», I«notech International», «Farmex Technoligies», «MDP Consulting», «Sodiaal Web.ISI», «Jamaris», Ֆրանսիայում Հայաստանի Առևտրի և արդյունաբերության պալատ:
Արմեն Վարդանյան. ֆեյսբուք: