«Բարսելոնա»-ն մնաց Չեմպիոնների լիգայում, և դա միայն կզարդարի մրցաշարը
«Բարսելոնա»-ի քամբեքով ուրախացողներն ուրախացան, տխրողները` տխրեցին, ու անցանք առաջ։ «Բարսելոնա»-ն մնաց Չեմպիոնների լիգայում, եւ դա միայն կզարդարի մրցաշարը։ Պարզապես երկու դիտարկում անեմ խաղի վերաբերյալ։
1) ՊՍԺ-ն 80%-ով ինքն էր մեղավոր նման պարտության համար։ Հենց խաղի մեկնարկից ճչացող լարվածությունը և առաջին հանդիպման ժամանակ ստացած հսկայական առավելությունը միայն պաշտպանվելով պահպանելու հանգամանքը կատարյալ խանգարեցին թիմին։
2) Բարսելոնայի պրեսինգը կատարյալ էր։ «Բարսելոնա»-ի ցանկությունն ու նվիրվածությունն ահռելի էին։ «Բարսելոնա»-ն լիարժեք արժանի էր նման հաղթանակին` անկախ ամեն ինչից։
Հ.Գ. Անկեղծ եմ ասում, կցանկանամ քառորդ եզրափակիչում խաղանք հենց «Բարսելոնա»-ի հետ։ Ֆուտբոլային գեղեցկագույն ներկայացումը` «Բարսա»-ի և «Յուվե»-ի դերակատարությամբ, ապահովված կլինի եւ կդառնա ՉԼ-ի կատարյալ զարդը։
Մենուա Մեհրաբյան. ֆեյսբուք: