Որքա՜ն նման են ժողովուրդների պատմությունն ու ժամանակը
Հռոմի արքա Սերվիոս Տուլիոսը Ք.ա 6-րդ դարի կեսերին իրականացրեց տարածքային և վարչական բաժանում: Քաղաքացիներին բաժանեց դասերի՝ ըստ նրանց տարեկան եկամատի չափի: Այսինքն՝ մարդկանց հասարակական դիրքը որոշվում էր նրանց վաստակով, բայց ոչ սոսկ ծագմամբ:
Այդ բարենորոգումները տեղիք տվին ներքին հակասությունների: Դրանից օգտվելով՝ Տարքվինիոսը, որոշեց իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում: Նա իրեն վեր դասելով օրենքներից, բռնություններ գործադրեց: Արդյունքում՝ բնակչությունը Ք. ա 510թ. արքային արտաքսեց:
Աշխարհաժողովը և Ծերակույտը որոշեցին Հռումում վերացնել արքայական իշխանությունը և հաստատել հանրապետություն (Ռեսպուբլիկա):
Սակայն վաղ հռոմեական հանրապետությունում կրկին գերիշխում էր ավագանին: Նրանից էին ընտրվում պետության բարձրագույն պաշտոնյաները՝ կոնսուլները:
Հ.Գ. Որդուս՝ 6-րդ դասարանում սովորող Գևիս «Համաշխարհային պատմություն» առարկայի վաղվա դասից:
Որքա՜ն նման են ժողովուրդների պատմությունն ու ժամանակը:
Նորայր Նորիկյան. Ֆեյսբուք