«ԻՊ»-ի զինյալների ավարի վաճառքով զբաղվող Թուրքիան դեռ փորձում է ձևանալ, որ պայքարում է «ԻՊ»-ի դեմ
Սիրիայում «ԻՊ»-ի զինյալների վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի թանգարանային նմուշները վաճառվում են Թուրքիայում:
Այստեղ անգամ վաճառվում են Աստվածաշնչեր, որոնք եկեղեցիների գրավումից հետո անցել էին «ԻՊ»-ի զինյալների տիրապետության տակ: Թուրքիայի Բուրսա քաղաքում աղմուկ հանած Աստվածաշունչի տապալված վաճառքով վերջապես Թուրքիան պաշտոնապես անդրադարձավ իր սև շուկայում թանգարանային նմուշների վաճառքին, որի գոյությունը մինչ այդ մերժում էր:
Այդ տապալված վաճառքից հայտնի դարձավ, որ Սիրիայից Թուրքիա վաճառքի համար բերվում են թանգարանային նմուշներ, որոնց վաճառքով զբաղվում են Թուրքիայի պաշտոնատար անձիք, բարձրաստիճան ոստիկանության աշխատակիցներ և այլն:
Թուրքիան շտապեց պաշտոնապես հանդես գալ հայտարարությամբ, որով հայտարարում է, որ այդ թանգարանային նյութերը թուրքական շուկա են մտել մաքսանենգ ճանապարհով : «ԻՊ»-ի զինյալների ավարի վաճառքով զբաղվող Թուրքիան դեռ փորձում է ձևանալ, որ պայքարում է «ԻՊ»-ի դեմ:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք