Հայկական ներկայությունը Սպիտակ Տանը (լուսանկարներ)
Կտավը, որը կարելի է տեսնել այս նկարների վրա, պատկանում է հայ նկարիչ Կարլ Գալուստի վրձնին։ Այս կտավը Իրանի հյուպատոսը նվիրել է ԱՄՆ նախագահին 1909 թվականին։
Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Կարլ Գալուստի «Welcome» կտավը կախվել է ԱՄՆ նախագահի Օվալաձև Օֆիսի ընդունարանի պատին, այսինքն քարտուղարների համար նախատեսված սենյակում, Բուշ կրտսերի օրոք։ Ֆոտոներում կարելի է տեսնել Օբամայի նկարները՝ իր իսկ ընդունարանում, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Չեյնիի նկարը, ով ընդունարանում սպասում է Բուշին։ Իսկ Քլինթոնի օրոք ընդունարանում այլ նկար էր կախված։
Մի խոսքով, եթե ԱՄՆ նախագահի ընդունարանում ես հայտնվում, քեզ Կարլ Գալուստի «Welcome» նկարն է ողջունում։ Հուսամ Թրամփն այն չի տեղափոխի։
Սուրեն Սարգսյան. Ֆեյսբուք