Մոսկվայում և Երևանում նստող դեսպանները սիմվոլիկ նշանակություն ունեն
Վերջերս շատ ենք լսում, որ մարդիկ հարցնում են, թե ու՞ր է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը, Ապրիլյան պատերազմի ժամանակ ինչու՞ չխոսեց և այլն:
Պետք է հասկանալ, որ Ռուսաստանն ու Հայաստանը իրար հետ դիվանագիտական խողովակներով չեն շփվում, երկու երկրների դեսպանները որևէ լուրջ դերակատարություն չունեն երկու պետությունների փոխհարաբերություններում: Մոսկվայում և Երևանում նստող դեսպանները սիմվոլիկ նշանակություն ունեն և ժամանակ առ ժամանակ ինչ-որ մշակութային, երկու ժողովուրդների բարեկամությանը նվիրված միջոցառումներով են զբաղվում:
Հայաստանը և Ռուսաստանը իրար հետ շփվում են բացառապես նախագահների, Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների, խոշոր օլիգարխների ձևաչափերով:
Սա հանգամանորեն պետք է բացատրել նաև Սալավյովին, որն արդեն երկրորդ անգամն է, ինչ մատնանշում է այդ թվացյալ բացը:
Կարպիս Փաշոյան. ֆեյսբուք: