Ընդդիմադիր քաղաքական գործիչների ծրագրերը կարելի է նմանացնել մի գարաժում նստած ալկաշների զրույցի
ՀՀ ընդդիմադիր քաղաքական գործիչների ծրագրերը կարելի է նմանացնել մի գարաժում նստած ալկաշների զրույցի, որոնք հերթով ասում են, թե ինչ կանեին, եթե ունենային 10 միլիարդ փող: Ընդ որում, տպավորություն է ստեղծվում, որ այդ գարաժից նրանք մի 15 տարի է դուրս չեն եկել և բացարձակ կապ չունեն իրականության հետ:
Ինչպես և ակնկալում էի, պոպուլիստական աբսուրդի մրցավազքում, առաջին իսկ ռաունդում տեխնիկական նոկաուտով բոլոր մրցակիցներին տապալում է ՕԵԿ-ը: Բռնել կառավարության կառուցվածքը արտագրել են ու ամեն մի ճյուղի մոտ գրել, որ բարելավելու են: Ներառելով Ծառուկյանի կրկնապատկվող բյուջեն և «Ելք»-ի կրկնապատկվող բնակչությունը՝ ՕԵԿ-ը խոստանում է կրկնապատկել ամեն ինչ:
Արթուր Դանիելյան. ֆեյսբուք: