Նախընտրական պաստառների՝ արդեն ավանդույթ դարձած վնասման երևույթները խիստ դատապարտելի են
Նախընտրական պաստառների՝ արդեն ավանդույթ դարձած վնասման երևույթները խիստ դատապարտելի և միևնույն ժամանակ քստմնելի արարքներ են՝անկախ կատարողների քաղաքական հայացքներից:
Հորդորում եմ չտրվել նախընտրական քարոզչության հետ կապ չունեցող այսրոպեական անպատասխանատու հայտարարաությունների գայթակղությանը և զինվել համբերությամբ՝ մինչև օրենքով սահմանված կարգով կտրվեն համապատասխան պարզաբանումներ:
Ովքեր ունեն փաստեր,կարող են ներկայացնել համապատասխան մարմիններին, որևէ իրեն հարգող ուժ շահագրգռված չէ նման էժան մեթոդներով մտնել քաղաքական պայքարի մեջ:
Մամիկոն Ասլանյան. Ֆեյսբուք