Մամեդյարովի` այս ամբողջովին ձևի վրա հիմնված ակցիաները ոչ այլ ինչ են, քան ցինիկություն
Ինչպես գիտենք Ադրբեջանի արտգործներկայացուցիչ Էլմար Մամեդյարովը Մոսկվայում է և այսօր հանդիպումներից մեկի ժամանակ՝ անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին, մասնավորապես կենտրոնանալով Թրամփի դեմ բողոքին ու դրանով պայմանավորված զարգացումներին, խրոխտ տոնով քննադատել է:
«Անսանձ արշավ է իրականացնում ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ: Ընդդիմախոսները քննադատում են Թրամփին, իսկ արդյունքում տուժում է ՌԴ դեսպանը»,- նշել է նա:
Ցինիզմն անպակաս է Ադրբեջանում: Դե եթե այդպես արդարության կանչն էր խոսում Մամեդյարովի սրտում, ապա ինչի մի հայտարարություն էլ չի արել իր եղբայրակից Թուրքիայի կողմից տարվող արշավի վերաբերյալ նույն ՌԴ-ի նկատմամբ, որի արդյունքում կրկին ՌԴ դեսպան տուժեց, այս անգամ անդառնալի կերպով:
Մամեդյարովի այս ամբողջովին ձևի վրա հիմնված ակցիաները ոչ այլ ինչ են, քան ցինիկություն, անբարո հաճոյանալ կամ եթե կուզեք մարմնավաճառություն:
Վահագն Սարոյան. Ֆեյսբուք