Իրան-ԵՏՄ. առաջին «քարը» դրված է
ԵՏՄ-ն ընդլայնում է իր աշխարհաքաղաքական համագործակցության շրջանակները: Այդ ճանապարհին առանցքային նշանակություն ունի Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացումը:
ԵՏՄ-ի և Իրանի սահմանին ազատ առևտրի գոտու ստեղծումը լավագույն նախադրյալներ կստեղծի դրա համար: Ազատ առևտրի գոտու ստեղծումից մեծապես կօգտվի ԵՏՄ հարավարևմտյան թևը հանդիսացող Հայաստանը:
Այսօր արդեն Բիշքեքում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները կազմակերպելու մասին կարգադրություն են ստորագրել:
Արմեն Վարդանյան. ֆեյսբուք: