Օճառի արտադրությունը «ծաղկում է»
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այս տարի՝ հունվարին, պլաստմասե արտադրատեսակների, լվացող, մաքրող և օսլայող
միջոցների և օճառի արտադրությունը Հայաստանում ավելացել է:
2017 թվականի հունվարին պլաստմասե արտադրատեսակների արտադրության ծավալները կազմել են 885,2 տոննա`ավելանալով 56,7 տոկոսով:Համեմատության համար պետք է նշել, որ 2016 թվականի հունվարին արտադրությունը կազմել էր 564,9 տոննա։
Լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունն այս տարվա հունվարին կազմել է 93,7 տոննա` աճելով 27 տոկոսով:
Էկոնոմիկան թվերով.ֆեյսբուք: