Ովքե՞ր են ուզում դառնալ պատգամավոր
Ինձ մոտ աստիճանաբար այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ պատգամավոր են ուզում դառնալ հիմնականում այն մարդիկ, ովքեր չունեն որոշակի զբաղմունք, կամ չեն սիրում այն աշխատանքը, որով զբաղվում են, կամ ունեն ինքնահաստատվելու ձգտում:
Համենայն դեպս, ճանաչում եմ մեծ թվով պատկառելի մարդկանց, հրաշալի ու անվանի մասնագետների, որոնց մտքովն իսկ չի անցնում դառնալ պատգամավոր, և նրանց միակ պատգամն է ապրել մարդավարի, արարել հանուն հայրենիքի ու նրա ժողովրդի:
Խոսքս չի վերաբերում մի քանի անհատների, ովքեր իրոք արժանի են, և կարող են կատարել ժողովրդի պատգամը Խորհրդարան բերելու դժվարին աշխատանքը:
Հարություն Մինասյան. Ֆեյսբուք