Ընտրություններից առաջ, դիմադիր և ընդդիմադիր, սկսում են բանակի մասին «մտահոգվել»
Նկատել ենք, երևի թե բոլորս, որ ընտրություններից առաջ, դիմադիր և ընդդիմադիր, սկսում են բանակի մասին «մտահոգվել»:Հատկապես լսելի է հետևյալ միտքը.
-Սահմանը պետք է չպահեն 18-20 տարեկան ժամկետային զինծառայողները :Առաջնագծում պետք է ծառայեն, պայմանագրային զինծառայողները, և պետք է ունենան բարձր աշխատավարձ :
Նախ ասեմ, որ պայմանագրային զինծառայողը և սպան աշխատավարձ չեն ստանում, այլ `ծառայության դիմաց նյութական բավարարում, սա ուղակի :
Հարգելի քաղաքական ուժեր և գործիչներ , ինքս էլ կուզենայի, որ առաջնագծում լիներ 100% անոց պայմանագրային անձնակազմ, ոչ թե նրա համար, որ ժամկետայիններին անմարտունակ եմ համարում, այլ որովհետև այդպես ավելի նպատակահարմար կլիներ : Ժամկետայինի ոգու և մարտունակության վրա կասկածողներն անգամ , քառօրյայից հետո պետք է, որ չկասկածեն:
Հիմա, եթե դուք իրոք գիտեք ձևը, թե ինչպես կարելի է սահմանին ամբողջապես պայմանագրայինների նշանակելու ֆինանսական հարցը լուծել, ասեք : Հակառակ դեպքում, ես մտածում եմ, որ դա ընդամենը նախընտրական դատարկ խոսքեր են, որ նպատակ ունի դիպել ժողովրդի սրտի նուրբ թելերին :
Եթե ձեզ ձայն հավաքելը չի հետաքրքրում, այլ ` գենոֆոնդի ավելի էֆեկտիվ պահպանելը, հրապարակեք , թե ինչ մեթոդներով և եղանակներով եք դա տեսնում : Վստահ եմ, որ միակ առաջարկը լինելու է կուլակաթափը , անգամ այս դեպքում ասեք որտեղից եք սկսելու, որ մարդիկ իրական ծրագիրը տարբերեն մերկապարանոց խոսքերից :
Տիգրան Մկրտչյան.ֆեյսբուք: