Ռեինկարնացիան ու հուզականությունը
Օրերս ՀՀԿ-ն հրապարակեց իր նախընտրական տեսահոլովակն ու ՀՀ-ում հիստերիա բարձրացավ։ Մարդիկ մեղադրում են «Ռեինկարնացիա»-ին, Լևոն Արոնյանին և Արթուր Աբրահամին՝ այդ տեսահոլովակի նկարահանումներին մասնակցելու համար։
Քաղաքականությունը թույլ նյարդեր ունեցողների համար չէ, իսկ մեր ֆեյսբուքյան տիրույթում թույլ նյարդերով քաղաքականության մասին խոսացողների պակաս չկա։
Չգնալ «Ռեինկարնացիա»-ի համերգին, չդիտել Արթուրի մենամարտերը, չսիրել Լևոնին կոչերը մեր երկրի վիճակի ուղիղ համեմատականն են։
Դուք այս կամ այն դաշինքից եք, այն մարդիկ ՀՀԿ-ին են սատարում, որտե՞ղ է խնդիրը, թե՞ ով իշխանությանը չի հայհոյում դավաճան է: Եթե սովորենք մեր գործով զբաղվել ու կոնկուրենտի արածին գոնե անտարբեր լինել, ոչ թե ռուպռով առավոտից երեկո նրանց փնովել, գուցե մենք էլ հաջողենք։
Դավաճան եզրույթից ու վիրավորական արտահայտություններից մի քիչ զգույշ է պետք լինել, ձեր կողքին ձեր ընկերներն են որոնց մեջ գուցե ՀՀԿ-ի համակիրներ կան։
Երեկ մեկնարկել է նախընտրական քարոզարշավն ու Ֆեյսբուքում բացի ՀՀԿ-ի կայքից ու տեսահոլովակից ուրիշ նախընտրական տեսահոլովակ կամ ծրագիր չէր քննարկվում, բոլորով, ես էլ այս գրառումով կրկին գովազդեցի այդ հոլովակը։ Ինչո՞ւ է այդպես...
1. Մարտի 8-ին «Ռեինկարնացիա»-ի համերգն է, այսօր ազգի փրկիչները վաղը կանգնելու են դավաճանների համերգին:
2.Լևոնի հերթական հաղթանակով ուրախանալու են։
3.Արթուրի ամեն ստացած հարվածից վատ են զգալու։
ՖԲ-ն յուրահատուկ է։ Մինչ ՖԲ-ն մարդիկ հազիվ դարձել էին հոմոսապիանս, իսկ հիմա՞:
Էդգար Խաչատրյան. ֆեյսբուք: