Ադրբեջանցի ջիհադականների թվաքանակը 1000-ից անցնում է
Ադրբեջանի Անվտանգության պետական ծառայության ղեկավար Մադաթ Գուլիևը հայտնում է, որ Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի անդամակցել է Սիրիայում և Իրաքում գտնվող իսլամական ծայրահեղական կառույցներին:
Սրանով ևս փաստվում է, որ՝ ադրբեջանցի ջիհադականների թվաքանակը 1000-ից շատ ավել է, քանի որ.
1. Բազմաթիվ ադրբեջանցի իսլամականներ դեռևս գտնվում են Թուրքիայում և ցանկանում են մտնել Սիրիա, բայց չեն կարողանում (այս ադրբեջանցիները, իհարկե, չեն ներառված վերոհիշյալ 900-ի մեջ, քանի որ հավանաբար Թուրքիա են գնացել իբր աշխատանքի, կամ զբոսաշրջության):
2. Սիրիայում և Իրաքում կան բազմաթիվ ադրբեջանցի իսլամականներ, որոնք ներգրավված են թյուրքական ծագմամբ ընդդիմադիր խմբավորումների շարքերում, և այդ կառույցները դժվար թե Ադրբեջանի իշխանությունների կողմից ծայրահեղական համարվեն:
3. Եվ վերջապես՝ Սիրիայում և Իրաքում կան բազմաթիվ ադրբեջանի քաղաքացիներ, որոնց ինքնությունը, գտնվելու վայրը բացահայտված չեն, հետևաբար նրանց գործունեության մասին չեր կարող հայտնի լինել Ադրբեջանի Անվտանգության ծառայության ղեկավարին:
Սարգիս Գրիգորյան. ֆեյսբուք,: