ՀՀԿ-ի քարոզչական կլիպի մասին
ՀՀԿ-ի քարոզչական կլիպի մասին: Հա, դա քարոզչական կլիպ է, ու էշություն է չքաղաքականացնելու մասին խոսելը: Ինչ վերաբերում է հեղինակավոր դեմքերի դերակատարությանը, ապա էստեղ շատ են կարծիքները:
Ես չգիտեմ` արդյո՞ք այդ մարդիկ մեծ ցանկությամբ են նկարվել կլիպում, թե՞ ընտրության հնարավորություն չեն ունեցել, բայց, եթե մի կողմ դնենք մեր երկրում առկա ներհասարակական մառազմը, ապա քարոզչությանը հայտնիների մասնակցության մեջ ոչ մի դատապարտելի բան չկա. ամբողջ աշխարհում է դա ընդունված:
Ի դեպ, ինձ կլիպը դուր է եկել. Գոնե «տապոռ» քարոզչություն չի:
Դանիել Շահումյան. ֆեյսբուք: