Բոլորը զբաղված են միայն չոր պոպուլիզմով
Կարդում ես առաջադրվող կուսակցությունների և դաշինքների նախըտնրական ծրագրերն ու հասկանում, որ բոլորը զբաղված են միայն չոր պոպուլիզմով: Ոչ ոք չի առաջարկում երկրի տնտեսության կայուն զարգացման որևէ մոդել` ոչ ոք:Ոչ մի կուսակցություն կամ դաշինք չի ասում, թե ինչպես է պատկերացնում այդ գործընթացը, ինչ գործիքակազմով, ինչ եղանակներով:
Բոլորը գրում են միայն պոպուլիստական խոստումներ` հասարակության աչքին լավը երևալու համար. կբարձրացնենք նվազագույն աշխատավարձը, կմեծացնենք սպառողական զամբյուղը, կվերացնենք կոռուպցիան, կբարձրացնենք կենսաթոշակները և այլն, և այլն: Լավ, բայց ո՞նց, ինչպե՞ս եք պատկերացնում դա:
Հ.Գ.Վստահ եմ, որ չեն պատկերացնում: Պատկերացնելու համար առաջին հերթին պետք է գաղափարակիր լինեն, ունենան քաղաքական կամք և հստակ ընգծված տնտեսական ուղղվածություն: Մեր կուսակցությունների դեպքում շատ բարդ է նմաններին առանձնացնելը: Եթե կան էլ, ապա հաստատ երկիրը զարգացման տանելուց շատ հեռու են:
Արեգ Սարգսյան.ֆեյսբուք: